
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Մուշում երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, երկրաշարժը գրանցվել է Մուշի Բիլեք գյուղի մոտակայքում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,4 բալ: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10:09-ին (երևանյան ժամանակով` 11:09-ին): Ավերածությունների և տուժողների մասին տեղեկություններ դեռ չկան: