
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարտականություններից ազատել է ՌԴ ԱԳՆ կոլեգիայի անդամներ՝ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին և ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Գևորգյանին: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է Lifenews-ը:
«Պարտականություններից ազատել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամներ Կ. Գ. Գևորգյանին և Ա. Կ. Լուկաշևիչին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ նախարարները վերջնական հայտարագիր են ընդունել՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Նրա խոսքով՝ այն նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից: