![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/9fe734095beb914222ed4f3fb607c686__660x-600x338.jpg)
Սոմալիում գործող «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալներն իրենց քարոզչական տեսաուղերձում օգտագործել են ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայտարարությունը, փոխանցում է AP գործակալությունը:
Իսլամիստական խմբավորման զինյալները փորձում են ներկայացնել ԱՄՆ-ն որպես երկիր, որտեղ հետապնդում են մուսուլմաններին և սևամորթներին: Այղ նպատակով նրանք, մասնավորապես, օգտագործել են Թրամփի՝ դեկտեմբերի սկզբին արված ելույթը, որում միլիարդատերը կոչ է անում փակել երկրի սահմանները իսլամի կողմնակիցների համար՝ նոր ահաբեկչություններից խուսափելու համար:
ԱՄՆ տարածք մուսուլմանների մուտքը արգելելու հայտարարությունը Թրամփը արել էր դեկտեմբերի 2-ին Սան-Բերնարդինոյում ահաբեկչություններից հետո, որի արդյունքում 14 մարդ զոհվեց: