
Դեկտեմբերի 31 ից սկսած ՀՀ ԶՈւ երի ղեկավարությունը գտնվում էր առաջնագծում։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այցելելով դիրքապահ զինծառայողներին, անգամ ամենադժվար տեղամասերում, միասին են նշել Ամանորը։ Հայկական բանակի մարտական ոգին բարձր է, իսկ իրավիճակը առաջնագծում համեմատաբար կայուն։ Շնորհավոր ողջ Հայ ազգի և Հայոց բանակի Ամանորն ու Սուրբ ծնունդը», – հայտնում է նա։