Հունվարի 3-ին ի պաշտպանություն ապօրինաբար ձերբակալված ազատ քաղաքացի Գևորգ Սաֆարյանի կազմակերպվում է ակցիա: Այս մասին ասվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հաղորդագրության մեջ:
Նրանք հայտնում են, որ ակցիան կցիան տեղի կունենա ժ 12-ին՝ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ (հասցե Վրացյան 90, Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ), որտեղ նրան մեղադրանք է առաջադրվելու:
«Այնուհետև Ակցիան կտեղափոխվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մոտ (Ռոսիա Կինոթատրոնի դիմաց), որտեղ պետք է որոշվի Գևորգ Սաֆայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցը», – ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը՝ Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով:
Իսկ Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարություն է տարածել և հայտնել, որ Գևորգ Սաֆարյանի կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: