Որպեսզի տոնական օրերը չդառնան տխուր հիշողություն, պետք է սկսել բեռնաթափման օրերը:
Բեռնաթափման օրվա ժամանակ կարող եք կորցնել մոտավորապես 100-150 գրամ ճարպ, ինչպես նաև ավելորդ հեղուկները, որոնք առկա են օրգանիզմում: Ընդ որում, բեռնաթափման օրերն օրգանիզմի համար շոկ չեն դառնա:
Ցավոք, ճիշտ սննդակարգի հետևել ոչ միշտ է հաջողվում: Եվ թեթև բեռնաթափումը միակ միջոցն է օրգանիզմին օգնելու և ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար:
Ներկայացվում են բեռնաթափման հինգ տարբերակներ, ընտրեք ձեր ցանկացածը.
1. Կաթնային օրեր
– Օրվա մեջ վեց անգամ` 2 ժամը մեկ խմեք 100 գրամ կաթ: Երեկոյան կարող եք ըմպել 200 գրամ մրգային հյութ:
– 1.5 լիտր կեֆիր կարող եք խմել 2-3 ժամը մեկ` ընդհանուր օրվա ընթացքում 6-8 անգամ:
– 600 գրամ կաթնաշոռ և 60 գրամ թթվասեր: Այս ամբողջը բաժանել 4-անգամյա ընդունման համար: Այս օրը կարող եք ըմպել նաև մեկ բաժակ սուրճ և երկու բաժակ մասուրի հյութ:
2. Սպիտակուցային օրեր
– 360 գրամ խաշած միս` չորս անգամյա ընդունման համար, երկու բաժակ սուրճ կաթով և երկու բաժակ մասուրի հյութ:
– 400 գրամ խաշած ձուկ, 0.6-0.9 կգ բանջարեղեն (կաղամբ, գազար, վարունգ, լոլիկ), 2 բաժակ թեյ` 6-անգամյա ընդունման համար:
3. Մրգային օրեր
– 1.5 կգ խնձոր` 5-6 անգամ
1.5 կգ թարմ մրգեր (նարինջ, դեղձ, խաղող և այլն)` 5-6 անգամ ընդունման համար
4. Բանջարեղենային օրեր
1.5-2.0 կգ դդում` 5-6 անգամ ընդունման համար
1.5 կգ առանց աղ կարտոֆիլ` 5 անգամվա համար
1.5 կգ թարմ վարունգ` 5 անգամվա համար
1.5 կգ ցանկացած այլ տեսակի բանջարեղեն ( կաղամբ, գազար, լոլիկ, կանաչի)
5. Շիլայի օրեր
700 գ կաշա, և երկու բաժակ մասուրի հյութ` 6 անգամվա համար: Շիլան կարող է լինել կամ վարսակի կամ հնդկաձավարի: