2015 թվականը մարդկային կորուստների տարի էր: Անցյալ տարին առանձնացավ մարդկային կորուստներով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:
2015 թվականի հունվարի 3-ին վերջին հրաժեշտը տվեցին՝ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին մահացած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի Վահան Հովհաննիսյանին:
Մարտի 22-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ մեծ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը, ով բազմաթիվ դերեր է կերտել կինոյում ու թատրոնում:
Նախորդ տարի 87 տարեկան հասակում մահացավ նաև Հայաստանի ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը, ով ևս բազմաթիվ դերեր է մարմնավորել:
2015-ի մայիսի 16-ին 98 տարեկան հասակում մահացավ Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քրքորյանը, ում կարողությունը, համաձայն Forbes-ի, 2007 թվականին կազմում էր 15 միլիարդ ամերիկյան դոլար:
Օգոստոսի 31 -ին, 83 տարեկան հասակում մահաց հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը, ով 1998-ից հիմնելով «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերությունը և Հայաստանում մի շարք ծրագրեր էր իրականացրել:
2015 թվականի սեպտեմբերի 21-ին կյանքից հեռացավ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:
Նշենք, որ տարեվերջին Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համառ ջանքերի արդյունքում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած ՄԽ համանախագահների ձևաչափում անցկացված հանդիպումը եզրափակվել է 2016-ին ուղղված բաժակաճառով: Այն է՝ գալիք տարում աշխատել բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ, նվազեցնել սահմանային միջադեպերը, հետևաբար՝ մարդկային կորուստները:ծ
2015 թվականին են մահացել նաև խորհրդային կինոյի լեգենդ Էլդար Ռյազանովը, երգիչ Դեմիս Ռուսոսը, երգչուհի Ժաննա Ֆրիսկեն և այլք: