ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կոտրել է ոտքը, նրան վիրահատել են: Արմեն Աշոտյանն այս առնչությամբ հայտնում է.
«Հարգելիներս, քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։
Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն և անփորձանք տարի տա»։