
Արդեն երկրորդ անգամ Հայաստանում նշվում է Ընտանիքի օրը, որը որպես տոն անցկացնելու որոշումն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը: 1993 թվականից “ՙԸնտանիքի օրը” հայտնվել է միջազգային տոների ցանկում: “ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում լրացում կատարելուց հետո՝ 2011թ. մայիսին, Ընտանիքի օրն ամրագրվել է նաև մեր երկրում: Օրը նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևռել ընտանիքների խնդիրներին: