ՀՀՇ ՀԿ-ն խնդրում է ՀՀՇ անվանումը օգտագործել միայն իրենց մասին գրելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայոց Համազգային Շարժում” հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ լրատվամիջոցներին խնդրում է “ՀՀՇ” անվանումը օգտագործել միայն իրենց ՀԿ-ի մասով:
Հաղորդագրությունում ասվում է.
“2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են “ՀՀՇ” անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը:
Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետեւյալը`
1. “ՀՀՇ” անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են ,Հայոց Համազգային Շարժումե հ/կ-ին եւ գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952):
2. Առանց “ՀՀՇ” հ/կ-ի համաձայնության “ՀՀՇ” անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է “Կուսակցությունների մասին” եւ “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքների խախտում:
Ուստի, խնդրում ենք բոլոր լրատվամիջոցներին իրենց հրապարակումներում եւ հաղորդագրություններում “ՀՀՇ” անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործել միմիայն “ՀՀՇ” հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս կամ “ՀՀՇ” հ/կ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվություն տարածելիս”:




Լրահոս