2 ոսկե, 3 արծաթե եվ 4 բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի բազկամարտիկները աննախադեպ արդյունքի են հասել Լիտվայում անցկացված Եվրոպայի հերթական առաջնությունում: Նրանք 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով են վերադարձել Դրուսկինինկայ քաղաքից:
Չեմպիոնի կոչմանն են արժանացել Աշոտ Ադամյանը (60 կգ քաշային կարգ) և Դավիթ Ներսիսյանը (75 կգ), որոնք իրենց հավասարը չեն ունեցել համապատասխանաբար մինչև 21 տարեկանների և 40 տարեկանից բարձր տարիքային խմբում: Երկու երևանցիներից առաջինը հաղթել է ձախ, իսկ 2-րդը՝ աջ ձեռքով: Նույն մարզիկները պատվանդանին են բարձրացել ևս մեկ անգամ. Աշոտը երկրորդ տեղն է գրավել արդեն աջլիկների, իսկ Դավիթը՝ ձախլիկների պայքարում: Ընդ որում, Ադամյանը կիսաեզրափակիչում հաղթելով ադրբեջանցի մրցակցին՝ վճռական մրցապայքարում միայն նկատողություններով է զիջել ռուսաստանցի մրցակցին: Արծաթե մրցանակակիր է դարձել նաև տավուշցի Արմեն Չապուխյանը (100 կգ), որը նախնական փուլում հաղթելով աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, բուլղարացի Կրասիմիր Կոնստանտինովին՝ նույն մրցակցին չի կարողացել գերազանցել նաև եզրափակչում:
3-րդ տեղն են գրավել պատանեկան առաջնության տավուշցի մասնակիցներ Թելման Ղազարյանը (50 կգ, ձախ ձեռք)և Դավիթ Ստեփանյանը (65 կգ, աջ ձեռք): Երիտասարդական ստուգատեսի բրոնզե մեդալակիր է Հուսիկ Ղազարյանը (Երևան, 85 կգ, ձախ ձեռք): Դե, իսկ մեծահասակների պայքարում երրորդն է ճանաչվել միջազգային ասպարեզում նորամուտը նշած կոտայքցի Դավիթ Բոյախչյանը (110 կգ, աջ ձեռք): Այդ մասին հայտնեց Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:




Լրահոս