
Հունվարի 2-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Բալահովիտ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ:
Դրա հետևանքով «ՎԱԶ-2115»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: