Ընկերական ժեստ. 2015 թավականի ամենակարևոր ձեռքսեղմումները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու մարդկանց միջև հակամարտությունների կամ վեճերի դեպքում մեծ դեր է խաղում ձեռքսեղմումը: Ձեռքը չմեկնելը կրկին կարող է խորացնել վեճը: Այս ֆոտոշարքում ներկայաված են առաջին դեմքերի ձեռքսեղմումները, որոնք կարևոր են: Forbes-ը ներկայացնում է 2015 թվականի ձեռքսեղմումները` մեկ ֆոտոշարքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

handsh_1

Երկու տարի անց երկու երկրների նախագահների առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբերի 28-ին Նյու-Յորքում: Պուտինը և Օբաման այդ օրը միմյանց ձեռք են սեղմել, սակայն ոչ մի բառ չեն փոխանակել:

Ֆիդել Կաստրո և Հռոմի պապ Ֆրանցիսկո

handsh_2

Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին: Հանդիպումը տեղի է ունեցել ոչ պաշտոնական պայմաններում և Հռոմի պապն ու Կուբայի նախկին նախագահը փոխանակվել են նվերներով:

Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոն

handsh_3

Երկու երկրների ղեկավարները հանդիպել են հոկտեմբերին: Հանդիպման ժամանակ մի քանի առևտրային պայմանագրեր են ստորագրվել, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ատոմակայան կառուցելու մասին պայմանագիր:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

handsh_4 (1)

Հոկտեմբերի 20-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում Բաշար Ասադը: Հանդիպման շրջանակներում Ասադը բանակցություններ է վարել Պուտինի հետ: Նրանք բանակցել են ահաբեկչությունների դեմ պայքարի շուրջ, և Պուտինը խոստացել էր այդ հարցում ունենալ իր ավանդը:

Օբաման և սաուդյան թագավորը

handsh_5

Սաուդյան Արաբիայի թագավորի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 27-ին:

Վլադիմիր Պուտին և Պյոտր Պորոշենկո

handsh_7

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 11-ի երեկոյան հանդիպել են նորմանդական ֆորմատով բանակցությունների ժամանակ: Մինսկում տեղի ունեցած հանդիպումը տևել էր 15 ժամ: Հաջորդ անգամ նրանք միմյանց ձեռք են սեղմել հոկտեմբերի 2-ին:

 

 

Օբամա և Կաստրո

handsh_9

ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունները դրական զարգացում են ապրում և այս ֆոնին սպասելի է երկու երկրների ղեկավարների ջերմ ձեռքսեղմումը:

Արքայազն Չարլզ և կուսակցության ղեկավար

handsh_10

Լուսանկարում արքայազն Չարզլի և Իռլանդիայում գործող կուսակցության առաջնորդի հանդիպումն է, որն առաջինն է պատմության մեջ:




Լրահոս