Չինացին փորձել է մուտք գործել Կրեմլ. նրան հոսպիտալացրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 2-ին Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է Չինաստանի քաղաքացի, ով փորձել էր ներխուժել Կրեմլի տարածք, հայտնում է Vesti FM-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կարմիր հրապարակի հարևանությամբ, երբ 1985 թվականին ծնված Չինաստանի քաղաքացին փորձել էր անօրինական կերպով ներխուժել Կրեմլի տարածք: Ընդ որում, նա իր արարքը բացատրել է այնպես, թե ապրում է Կրեմլի պատերից ներս:

Ինչպես հայտնում է ռադիոընկերությունը, օրինախախտին բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ նրան զննել է հոգեբույժը: Նրա հետ զրույցից հետո վերջինս որոշում է կայացրել հոսպիտալացնել չինացուն:




Լրահոս