Պետք չէ գայթակղվել տոնական սեղանից. ինչպես ճիշտ սնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճոխ սեղան, բազմատեսակ ուտեստներ, քիմիական նյութեր պարունակող հյութեր. տոն օրերին թերևս բոլորիս սեղանն է զարդարված նմանատիպ ուտեստներով: Սակայն չպետք է մոռանալ նաև առողջության մասին և պետք է ճիշտ սնվել:

Օգտակար խորհուրդներ`

• Նախքան կենաց խմելը պետք է ուտել, բայց ո՛չ յուղոտ կերակուր, որը նպաստում է ալկոհոլի արագ յուրացմանը, ոչ էլ դժվար յուրացվող ածխաջրեր (կարտոֆիլ, բրնձով աղանդեր):

• Որպեսզի լյարդը և երիկամները կարողանան դիմանալ ծանրաբեռնվածությանը, շատ աղի կերակուր մի՛ կերեք, իսկ ալկոհոլային խմիչքները քիչ քանակությամբ և ուշ-ուշ խմեք:

• Ջրազրկումը կանխելու, ինչպեսև օրգանիզմը մաքրելու համար շատ օգտագործեք հյութեր ու հանքային ջրեր:

• Քնելուց առաջ անպայման ջուր կամ մածուն խմեք: Կարելի է նաև կանաչ թեյ խմել:

• Առավոտյան խումհարությունը հաղթահարելու համար 200գ նարնջի հյութի մեջ 1 կիտրոնի հյութ քամեք և ավելացրեք 100գ մեղր, կարելի է նաև 1 ձվի սպիտակուց ավելացնել: Այս խառնուրդը լավ հարեք և խմեք: Օրգանիզմը կարելի է մաքրել նաև նանայի թուրմով: 1 թեյի գդալ նանայի վրա 500 մլ եռջուր լցրեք, թրմեք 2 ժամ և խմեք օրվա ընթացքում:

• Առավոտյան 1 բաժակ տաք ջուր խմեք, որպեսզի խթանեք աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Ավելի լավ կլինի օգտագործել որևէ լեղամուղ խոտաբույս: Օրինակ՝ 1 ճաշի գդալ հազարտերևուկի վրա մեկ բաժակ եռջուր լցրեք, թրմեք 20 րոպե, քամեք և խմեք: 15-20 րոպե հետո բանջարեղենային աղցան կերեք:

• Մի քանի օր տևող խնջույքից հետո օրգանիզմը բեռնաթափելու անհրաժեշտություն է առաջանում:

• Խմեք մեկ բաժակ ջուր՝ 1 կիտրոնի հյութով կամ որևէ թթվաշ մրգի հյութ: Միայն չփորձեք դրանից հետո յուղոտ կամ ծանրամարս կերակուրներ ուտել: Եթե սովածանաք, կերեք մի քանի չորահաց և կես բաժակ մածուն խմեք:




Լրահոս