Այսօր Ալբեր Քամյուի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիացի նշանակավոր արձակագիր, թատերագիր, փիլիսոփա Ալբերտ Քամյուի մահվան օրն է: Նա  1957-ի գրականության Նոբելյան մրցանակակիր է։

Ալբեր Քամյուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին ֆրանսալժիրյան ընտանիքում, Ալժիրում, Մոնդովիի «Սան-Պոլ» ագարակում։ Նրա հայրը՝ Լյուսյեն Կամյուն, ծագումով Էլզասցի, գինեգործական ձեռնարկությունում գինու մառանի շինարար էր, Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայում էր թեթև հեծելազորում, 1914 թվականին մահացու վիրավորվում է Մառնի ճակատամարտում և մահանում Սեն-Բրիյոքի հիվանդանոցում։ Մայրը՝ Կատրին Սընթեսը, ազգությամբ իսպանուհի, կիսախուլ և անգրագետ մի կին, Ալբերի և նրա ավագ եղբայր Լյուսյենի հետ վերադառնում է Ալժիր քաղաք և հաստատվում Բելկուր (ֆր.՝ Belouizdad) թաղամասում։ Ապրում էին աղքատության մեջ՝ կամային տատի հսկողության ներքո։ Կատրինը, որպեսզի ընտանիքը պահի, սկզբում աշխատում է ագարակում, իսկ հետո՝ որպես հավաքարար։

1918-1923 թվականներին հաճախում է համայնքային դպրոց։ 1923-1930 թվականներին ուսանում է Ալժիրի լիցեյում։

1930 թվականին ընդունվում է Գրականության բարձրագույն դպրոց։ Մեծ բարեկամությամբ կապվում է դասախոս, փիլիսոփա և էսսեիստ Ժան Գրենիեի հետ, որին հետագայում նա կձոնի «Երես և աստառ» և «Ըմբոստ մարդը» էսսեները։

1932 թվականին ի հայտ են գալիս թոքախտի առաջին նշանները։ 1933 թվականին ուսանում է Ալժիրի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում։ Այս ժամանակ էլ՝ առաջին ամուսնությունը՝ Սիմոն Հիի հետ, որից բաժանվելու է երկու տարի անց։

1934 թվականին բարեկամներից մեկին հասցեագրված նամակում Կամյուն ակնհայտ դառնությամբ նկատում էր. «Բանաձևերով և հուսահատ որոնումներով մենք ձգտում ենք ինքներս մեզնից թաքցնել չափազանց պարզ ու մերկ ճշմարտություն՝ մեր բախտաբաժինը հուսահատություն է բերում»:

Գրողի վաղ շրջանի ստեղծագործության մեջ ակնհայտ են էքզիստենցիալիզմի երանգները։ Թեև գոյության փիլիսոփայության առանցքային շատ հարցադրումներ դեռևս չէին «ճշտվել» անձնական կենսափորձով, այնուամենայնիվ, արդեն իսկ այս շրջանում Քամյուն հակվում է դեպի կեցության արմատական հարցերի պատասխանների որոնումները՝ փորձելով հաղթահարել անկումային տրամադրությունները։




Լրահոս