ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ 2005թ. ՀՀ սահմանադրական փոփոխություններից հետո վերացվեց մահապատիժը, սակայն ՀՀ իշխանությունները չեն շտապում ընդհանրապես հրաժարվել մահապատժից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2007թ. առ այսօր ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրություն»-ը, որը ենթադրում է երկրում մահապատժի իսպառ վերացում: Բայց արդեն 6 տարի է, ինչ այս արձանագրությունը «թափառում է» օրակարգից օրակարգ եւ այդպես էլ չի քննարկվում ու քվեարկվում: Թե ինչու, մնում է միայն ենթադրել:




Լրահոս