
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն, մասնակցելով «Էսպանյոլ»-ի դեմ Պրիմերայի 18-րդ տուրի խաղին, հակառեկորդ է սահմանել կատալոնական ակումբում:
Sport.es-ը հայտնում է, որ Արգենտինայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի 255-րդ առանց գոլի խաղն էր «Բարսելոնա»-ի կազմում: Այդ ցուցանիշով Մասկերանոն գերազանցեց հոլանդացի պաշտպան Միկայել Ռայցիգերին, որը կատալոնական ակումբում հանդես էր եկել 1997-2004-ը եւ գոլ չէր խփել 254 խաղերում: