Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին կալանավորեցին: «Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ հետագա պայքարը, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանի իրավունքները պաշտպանելու մարտավարությունը շարունակվելու է կալանավորված Գևորգ Սաֆարյանի անավարտ մնացած (թույլ չեն տվել ավարտել), սակայն լիաբովանդակ այս ուղերձի ոգուն համապատասխան:
«Հարգելի պայքարակիցներ, շնորհակալ եմ, որ եղանակային այս պայմաններում դրսում աջակցում եք ինձ։ Երբեք չկաշկանդվեք իմ կալանավորմամբ և, փաստորեն՝ գերեվարմամբ։ Միայն անընդմեջ պայքարը կարող է բերել այն պետության ստեղծմանը, որին արժանի է մեր ժողովուրդը և ապագա սերունդները։ Բանտերով ու ոստիկաններով մեր պայքարը կասեցնել հնարավոր չէ, մենք ստեղծելու ենք այն պետությունը, որտեղ մարդը ոչ թե ռեսուրս է, այլ արժեք, որտեղ Հայրենիքը ոչ թե ինքնահաստատվելու կամ քաղաքական փիարով զբաղվելու միջոց է, այլ իրական արժեք։ Պետություն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և, որտեղ օրենքը բոլորի համար է, պետություն, որը ընտրելու է զարգացման ճանապարհ այլ ոչ թե ․․․», – նշել է նա: