
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները նոր տեսանյութ են հրապարակել, որում սպառնալիքներ են հնչեցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հասցեին` որպես պատասխան Սիրիայում Բրիտանիայի սկսած արշավի:
The Independent-ը հայտնում է, որ տեսանյութտ հրապարակվել է ռազմական խմբավորման լրատվական աղբյուրի կողմից Ռաքքայում: 10 րոպեանոց տեսանյութում նրանք ծնկի են իջնում 5 դահիճների առաջ, որոնցից մեկը, խոսելով բրիտանական շեշտադրումով, ասում է, որ Բրիտանիայի կառավարությունը լքել է նրանց:
Խոսքն ուղղելով Քեմերոնին` զինյալը ասում է, որ «դա ուղերձ է Քեմերոնի համար»` նրան «թուլամիտ» և «Սպիտակ տան ստրուկ» անվանելով: