Այսօր՝ մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը նշելուց բացի, Ստեփանակերտում տոնական միջոցառումներ են նախատեսված՝ նվիրված Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրմանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ պաշտոնատար մի խումբ անձինք մեկնելու են Արցախ՝ տոնը նշելու: Տեղեկություններ կան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս կմեկնի Արցախ: Հետաքրքիր է՝ արդյոք կհանդիպեն երկու նախագահները:
Հավելենք, որ Սերժ Սարգսյանը մշտապես Արցախ է մեկնում անձնական ինքնաթիռով:
ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏՈՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ