ՀԱՄՈԶՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա մայիսի 26-ին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցվել է երկու թեկնածու: Մեկը գործող գյուղապետ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանն է, մյուսը՝ անկուսակցական Սարգիս Սարգսյանը: Գործող գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը վստահեցրեց, որ գյուղում այս պահին նախընտրական լարվածություն չկա. «Մեր գյուղի ընտրողները բավական ինտելեկտ ունեցող մարդիկ են, լարվածություն չեմ նկատում»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե գյուղացիների սիրտն ինչով է շահում, նա պատասխանեց. «Անկեղծ աշխատանքով»:




Լրահոս