Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում հայկական արտադրության պանրի դեֆիցիտն աստիճանաբար կարգավորվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանից. «Մեկ օրում ո՛չ կարող է կարգավորվել, ո՛չ էլ դեֆիցիտ ստեղծվել: Կաթը կամաց-կամաց շատանում է: Ամեն դեպքում, տենդենցներ կան»: Իսկ թե երբ կկարգավորվի, Գիգոյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ վերահսկողությունից դուրս է: Նշենք, որ պանրի դեֆիցիտով պայմանավորված՝ պանրի գները որոշակի բարձրացել են, ինչի առիթով ՀՀ ՏՄՊՊՀ-ն պանրի շուկայում շարունակում է ուսումնասիրություններ կատարել:
ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ