ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 15:42-ին, «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են Ռուսաստանի Դաշնությունում գրանցված բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ իր ընտանիքի անդամների եւ հարազատների համար շատ վատ կլինի: Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանել է. «Քեզի ըտե շատ կոռեկտ պահի, քիթդ որդե պետք ա՝ ընդե մի՛ խոթի, շատ ահավոր վատ կլինի քո համար, նայի զգուշացնում եմ, երկրորդ անգամ ես քեզի էլ չեմ զանգելու: Քո տեղն էլ գիտենք, հարազատներիդ տեղն էլ, դու էլ Սիսիանից ես, քո մասին էլ ինչ պետք ա, ամեն ինֆորմացիան ունենք: Զգուշացնում եմ, քեզի կոռեկտ ես պահում… Անի՛ ջան, կհայտնվես փոսի մեջ կա՛մ դու, կա՛մ քո հարազատներից մեկնումեկը, ընենց մի՛ արա, որ վատ ըլնի…»: Երեկ «Հետք»-ը հանցագործության մասին գրավոր հաղորդում է փոխանցել ՀՀ ոստիկանությանը՝ դրան կցելով նաեւ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:




Լրահոս