
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 140 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի համար, հաղորդում է Daily Star-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը կփորձի Նեյմարի հետ բանակցություններն ավարտել մինչեւ կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգումը: «Բարսելոնան» պատրաստ է եռապատկել Նեյմարի աշխատավարձը՝ մինչեւ 30 միլիոն եվրո տարեկան:
Նեյմարի հայրը չէր բացառել, որ ֆուտբոլիստը կհեռանա Իսպանիայից, քանի որ այդ երկրի հարկային օրենսդրությունը խնդիրներ է ստեղծում: