Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր շարունակվել և ներկայում էլ չընդհատվող ժամանակացույցով ընթացքի մեջ են փողոցների ու մայթերի, ինչպես նաև միջբակային և բակային տարածքների ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքները:
Գործընթացն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով համապատասխան մասնագիտացված ձեռնարկություններում առկա ամբողջ տեխնիկայից բացի, աշխատանքներում ներգրավվել են լրացուցից մեքենասարքավորումներ:
Երևանի ավագանու որոշման համապատասխան՝ ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են իրականացնում նաև մասնավոր ընկերություններն ու բազմաթիվ տնտեսվարողներ: Միաժամանակ իրականացվում են մայրաքաղաքի փողոցներում կուտակված ահռելի քանակությամբ ձյան տեղափոխման աշխատանքներ: