Օձերի մասին միշտ վատ բաներ են ասվում: Թերևս դա հնարվոր է կապ ունի Եդեմական այգու չարագործ օձի հետ: Սակայն օձերը տարբեր են լինում: Կան օձեր, որոնք շատ գեղեցիկ են և ոչ վախենալի:
Սակայն դրանց մասին չէ, որ մենք պատմելու ենք: «ОФИГЕННО»-ի անվախ խումբը կազմել է ամենավտանգավոր օձերի շարքը: Եվ այն ձեզ է ներկայացվում: Այս օձերից պետք է փախչել առանց վարանելու:
Ցանցային շագանակագույն օձ
Այս տեսակի օձի թույնը համարվում է երկրոդը ամենաթունավոր օձերից: Դրանց պատճառով բազմաթիվ մարդկային կյանքեր են խլվել:
Սև մամբա
Այս օձերը հիմնականում հանդիպում են Աֆրիկայում: Իր անվանումը ստացել է սև մաշկի համար: Նրանք երեք մետր երկարություն ունեն: Նրանք ձևականություններ չեն անում և հարձակվում են միանգամից:
Շատախոս օձ
Այս տեսակները վտանգ զգալով սկսում են թափահարել պոչը: Հարձակվում են շատ արագ: Հարկ է նշել, որ կան տեսակներ նաև, որ ապրում են Ռուսաստանում:
Սովորական իժ
Այս օձերին կարելի է հանդիպել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Մեծ իժերը կարող են մեկ մետրից ավել լինել: Նրանց թույնը մահացու չէ, սակայն բավական վտանգավոր է:
Էֆա
Փոքրիկ է, բայց վտանգավոր: Չնայած այս օձի երկարությունը 90 սմ է, նրա կծածը շատ ցավոտ է:
Թագավորական կոբրա
Աշխարչհում ամենախոշոր թունավոր օձերից: Ընդամենը մեկ կաթիլ թույն և վերջ: Դժվար է հավատալ, բայց կոբրայի մեկ ամբողջական մաղձը կարող է սպանել 20 մարդու:
Շերտավոր կրայթ
Հանդիպում են Հնդկաստանում և Հարավային Չինաստանում: Նրանք գիշերային կյանք են վարում և ապրում են ջրում: Նրանց նաև անվանում են ամաչկոտ օձեր, քանի որ նրանք համեստորեն իրենց գլուխը թաքցնում են պոչի տակ:
Ֆիլիպինյան կոբրա
Երեք մետր հեռավորությունից նրա թույնը կարող է հասնել մարդուն: Նրա թույնը կարող է միանգամից մի քանի մարդու սպանել:
Վագրային օձ
Իզուր չէ, որ այս օձը նման անվանում է ստացել: Այս օձի թույնը կարող է մարդուն կաթվածահար անել:
Դաժան օձ
Այս օձը, որը հիմնականում հանդիպում է Ավստրիայում, շատ թունավոր է: Սրա մեկ բաժին թույնը կարող է սպանել 100 մարդու: