Ես ամբողջ սրտով աշխատելու եմ ի օգուտ ակումբի. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշանակումից հետո առաջին հարցազրույցն է տվել:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նախագահին ինձ շանս տալու համար: Ինձ համար շատ երջանիկ օր է, ես ամբողջ սրտով աշխատելու եմ ի օգուտ ակումբի:

«Ռեալը» լավագույն կազմն ունի և երկրպագուների լավագույն բանակը: Ամեն ինչ կանեմ ընթացիկ առաջնությունում տիտղոս նվաճելու համար»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերել «Eurosport»-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանը երեկ փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին:




Լրահոս