
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը և Մեղրու լեռնանցքի 340-343-րդ կմ-ը (Քաջարանից 12 կմ դեպի վերև):
Բքի պատճառով դժվարանցանելի են Մարալիկ-Լանջիկ հատվածը, Արագածի, Արթիկի, Գորիսի ավտոճանապարհները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց: