ՀԱՐՑ. Ես որոշակի ժամանակահատված (մոտ ութ ամիս) աշխատել եմ տնտեսագետի հաշվետար, բայց հիմա չեմ աշխատում: Խնդրում եմ ասել՝ իմ աշխատած այդ ժամանակահատվածը կարո՞ղ է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցադրմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ մասնագիտական աշխատանքային ստաժը՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժն է՝ անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը: Ուստի տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը կարող է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի վերջո, աշխատանքը մնում է աշխատանք: Եվ կոնկրետ այստեղ նշանակություն չունի, թե մարդը հատկապես որտեղ ու ինչ է աշխատում: Կարեւորը, որ գործատուն նրան գրանցել է, եւ աշխատանքային ժամանակահատվածը արտահայտված է նրա աշխատանքային գրքույկում: