ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին ժամանակավորապես բացակայում է Հայաստանի Հանրապետությունից կամ մշտապես բնակվում է այլ երկրում (օրինակ՝ Միացյալ Նահանգներում), ապա այս դեպքում հնարավո՞ր է՝ դադարեցվի նրա պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումը, թե՞ դա կշարունակվի նույնիսկ իր` երկրից բացակայելու դեպքում:

Լուիզա Սիրադեղյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ: Հայաստանից ժամանակավորապես բացակայելու կամ ՀՀ-ից ընդմիշտ մեկնելու դեպքում պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումը չի դադարեցվելու: Անձն իր պարտադիր կուտակային կենսաթոշակը կստանա՝ անկախ Հայաստանում ֆիզիկապես գտնվելու հանգամանքից: Անձը կարող է լիազորել այլ անձանց իր փոխարեն ստանալ պարտադիր կուտակային կենսաթոշակը կամ մասնակիցների ռեեստրը վարողին, ապահովագրական ընկերությանը հայտնել արտերկրում իր բանկային հաշիվը, որին կփոխանցվի պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարը: Կենսաթոշակառուն կվճարի արտերկրի բանկային հաշվին պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարը փոխանցելու հետ կապված ծախսերը:

ՀՀ սոցիալական ապահովության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցադրումն անգամ տարակուսանք է առաջացնում: Մի՞թե ՀՀ պետբյուջեից ստանալիք գումարն այդքան նշանակալի կարող է լինել օվկիանոսի մյուս ափին հայտնված եւ բարեկեցիկ ապրող մեր հայրենակցի համար: Սրանով հանդերձ, բնական է, որ քաղաքացին չի ցանկանում կորցնել իրեն հասանելիք գումարը, թեեւ լավ կլիներ, որ պետությունը, իր պարտավորությունից չհրաժարվելով մեկտեղ, որոշակի տարբերակում դներ Հայաստանից հեռացածների խնդիրները քննարկելիս:




Լրահոս