
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել են Գորիս-Սիսիան ավտոճանապարհը և Մեղրու լեռնանցքը:
Շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: