“Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով դեղորայք գնելու անվճարունակության և բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` “գեներալ Մանվելը”, չորս օրով մեկնել է Ֆրանսիա` շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով: Նա, ինչպես մեզ հայտնեցին ԵԿՄ-ից, Ֆրանսիա է մեկնել նախօրեին և պետք է վերադառնա այսօր: Ազատամարտիկների միջև առաջացած սոցիալական անհավասարությունը իհարկե նոր երևույյթ չէ: Նստացույցի դիմած գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկնաբանելով գեներալ Մանվելի Ֆրանսիա կատարած այցը մեր թղթակցին ասել է. “Եթե ես էսօր հիվանդանամ, որովհետև սիրտս մի քիչ լավ չի, եթե պետք լինի ստենդավորել, 1 միլիոն, 2 միլիոն դրամի կարիք կլինի… Ես պիտի մեռնեմ: Հնարավորություն չկա: Պետությունն ինձ պետք է աջակցի, ասենք, 100 հազար դրամով կամ 200 հազար դրամով: Ես կմեռնեմ, ինձ որպես զոհված ազատամարտիկ կտանեն, կթաղեն”: Ավետիսյանը, սակայն, դեմ չէ, որ Մանվել Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա հետազոտման. “Եթե հիվանդությունը կա. պարտավոր է բուժվել”,`ասել է նա: Նստացույցի դիմած մեկ այլ ազատամարտիկ`Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո), նույն հարցի վերաբերյալ ասել է, որ ինքն իրավունք չունի կարծիք հայտնել հրամանատարի մասին: “Որ հիվանդ ա, ինքը պետք է բուժվի: էդ միանշանակ”,-ասել է Ռեմբոն, ումից Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը ետ էր վերցրել գեներալի տված հուշամեդալը”,- գրել է թերթը:
ՀԺ. Գեներալ Մանվելը մեկնել է Ֆրանսիա՝ բուժզննում անցնելու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ