
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր և օրվա ընթացքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվել են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Գլխավոր փողոցները մաքրված են ձնածածկույթից: Զուգահեռաբար մաքրվում և աղի ու ավազի խառնուրդով մշակվում են երկրորդական փողոցները, մայթերը և վերգետնյա և ստորգետնյա անցումների աստիճանավանդակները:
Վարչական շրջանների համապատասխան ձեռնարկությունների և համատիրությունների ուժերով ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են կատարվում նաև բակային և միջբակային տարածքներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն