
Газета.ru-ն գրում է, որ թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը հայտնել է դեպի Ռուսաստան և հակառակը չվերթների դադարեցման մասին մինչ հունվարի 13-ը` վիզաների հետ կապված խնդիրների պատճառով:
Ավիաընկերության տվյալ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ ինքնաթիռների անձնակազմերին մերժել են վիզա տրամադրել:
Աղբյուրը նշում է, որ Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իր անձնակազմերը կարողացել են ստանալ վիզաներ և չվերթները դեպի Ռուսաստան չեն հետաձգվել: