Թեեւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն արդեն մի քանի անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նրան փոխարինող նշանակել՝ Հակոբյանին անվերջ հորդորելով մի քիչ էլ սպասել: Բայց այս ժամանակը փորձում է իր օգտին աշխատեցնել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը:
“Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Մ. Պողոսյանի մորեղբայրը՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, իր բոլոր կապերն օգտագործում է, որպեսզի քրոջ որդուն նշանակել տա ԱԱԾ տնօրեն: Այդ գործին է խառնվել նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը՝ ի դեմս քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ):
Ու եթե նրանք կարողանան Սերժ Սարգսյանին համոզել, ապա Միհրան Պողոսյանին ԱԱԾ պետ նշանակելու համար պետք է խախտվի “ԱԱԾ մասին” օրենքը, համաձայն որի՝ ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ այն մարդը, որն առնվազն 10 տարի աշխատում է համակարգում: Իսկ Մ. Պողոսյանը ԱԱԾ-ում աշխատել է 2000-2007թթ.:
Շարունակությունը՝ ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում