Առավոտ-ի հաղորդմամբ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետևանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լ.Ստեփանյանը զոհվել է:
Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հ. Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երևանի զինվորական հոսպիտալ: