Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող “Սպայկա” ՍՊԸ-ում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության “2-րդ” աստիճան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության “3-րդ” աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել ԳԾՊԾ օղակը, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի երկրորդ մարտական հաշվարկը:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը:
Օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:
Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02”, “1-03”, էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները: Տուժածներ չկան:
Դեպքի վայր են մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել “Նաիրիտ” ՓԲԸ-ի պահպանության ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:
Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 2500քմ մակերեսով:
Լուսանկարները՝ Shamshyan .com-ի