Եղանակը նոր «անակնկալներ է պատրաստել». ինչպիսի փոփոխություններ են սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը՝ այսօր Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում տեղում է ձյուն: Բքի, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ, Ապարան-Քուչակ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Ծիլքարի հատվածը: Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել է Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածը:

Տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով շարունակում են փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:  Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ArmLur.am-ին հայտնեց, որ հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը: Հանրապետությունը կգտնվի արևմուտքից մոտեցող տաք ցիկլոնի ծայրամասերում՝ արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա. «Արագածոտնում, Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա թույլ ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք»:

Այսօիսով՝ հարավ-արևմուտքից մեր երկիր են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բարձրանում է և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ:




Լրահոս