Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ հրապարակախոսի տարածած հաղորդագրության՝ իր և իր երեխաների հասցեին ակնհայտ սպառնալիքներ են հնչում. «ՖԲ-ում Անդրե Մակարով անունով գրանցված անձն ինձ գրում է բառացիորեն հետևյալը, -“…Ու տնից դուր գալուց կողքերտ նայի, զգուշ էղի ես երկու օրը, չսպանեն հանկարծ երեխուտ հետ” : Եթե այս Անդրե Մակարով կոչվածը չի աշխատում հենց նույն համակարգի դրդմամբ՝ կեղծ անվան տակ, ուրեմն գտեք ու պատասխանատվության ենթարկեք նրան, մեկ էլ զգուշացնում եմ այդ անձին, որ երեխեքիցս յուրաքանչյուրի գլխից մի մազ պակասի, կորած եք….»,- հավելում է Զառա Հովհաննիսյանը:
ArmLur.am-ը փորձեց ոստիկանությունից տեղեկանալ՝ ինչ ընթացք է տրվել Զ. Հովհաննիսյանի հաղորդմանը: Ոստիակնության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ոստիակնության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: