
«Kicker» պարբերականը կազմել է ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակները, որոնք բաժանվում են 3 մասի:
1-ում, որը կոչվում է «համաշխարհային կարգ», ընգրկված է նաև «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ կարգում ընդգրկված են նաև «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, Մխիթարյանի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: