
Այս տարվա փետրվարին Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ նրա գործընկերների նախաձեռնությամբ իրականցրած բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով, “Շիրակ կենտրոնը” շարունակում է օգնություն ցուցաբերել Գյումրիի սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:
Ներկայացվող տեսանյութը Գյումրիի Անի թաղամասում ծանր սոցիալական պայմաններում բնակվող Արթուր եւ Հեղինե Սեւոյանների ընտանիքին աջակցություն ցուցաբերելու մասին է: Արթուրը թեեւ հաշմանդամ է, սակայն անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ձեւակերպել չկարողանալու պատճառով, թոշակ չի ստանում:
Նրանք իրեն երկու դպրոցահասակ աղջիկների հետ բնակվում են խոնավ եւ ոչ կանոնավոր ջեռուցվող տանը, ինչի պատճառով երեխաները մշտապես հիվանդանում են: “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն այսօր նրանց ընտանիքին տրամադրեցին հագուստ, դեղորայքի եւ սննդի գումար, ինչպես նաեւ վճարեցին էլեկտրաէներգիայի երկու ամսվա գումարը:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: