Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող “Սպայկա” ՍՊԸ-ում: ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի գրեթե բոլոր խմբերը պայքարում են, որ մարեն Շենգավիթ վարչական շրջանում գտնվող “Սպայկա”-ում առաջացած խոշոր հրդեհը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարեց հանդիպել “Սպայկա” ընկերության ղեկավարության հետ:
“Մենք պատրավոր ենք միջամտել և սկսել աշխատանք “Սպայկա” ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն է ունենալու մթերումների վրա: Միգուցե մենք կարող ենք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումներն այդ տարածքներում կազմակերպի, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի”,-ասաց Տիգրան Սարգսյանը: