Բքի և ձնակույտերի հետևանքը. հանրապետության մի շարք վայրերում բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ այսօր՝ ժամը 14.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ «Ուռուտի խաչ» կոչվող սրբավայրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 DM 175 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 6-ին, ժամը 09.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. վարորդին և ուղևորներին մոտակա քաղաք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 3 ուղևորի տեղափոխել են Ապարան քաղաք:

***

Հունվարի 6-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի սկզբնամասում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս