
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Twitter-ի իր միկրոբլոգում համապատասխան գրառում է կատարել Նովրուզ Մամեդովը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ով պատասխանատու է արտաքին կապերի համար:
Գագաթաժողովը կայանալու է Վաշինգտոնում: