1987 թվականի հունվարի 7-ին է ծնվել հայ փոփ երգչուհի-երգահան և կոմպոզիտոր Սիրուշոն (Սիրանույշ Հարությունյանը):
Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ստուդիական ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։
2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։
2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում։ Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչիև իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը։ Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»։
2012 թվականի դեկտեմբերի Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և ունենում է 2 միլիոնից ավել դիտում Յութուբում։ 2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է «See» երգը՝ համագործակցությամբ հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ։