Շիրակի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որով ամփոփում է 2016-ի առաջին 5 օրերը: Հայտարարության մեջ ասվում է. «Շիրակ աշխարհի Ամանորի առաջին հինգ օրերը սկսվել են բոլորի համար այնքան բերկրալի լուրերով` մարզում գրանցված ծննունդներով.
Գյումրու ծննդատուն – 19 երեխա – 15 աղջիկ, 4 տղա
Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց – 13 երեխա – 8 տղա, 5 աղջիկ.
Ախուրյանի մոր և մանկան հիվանդանոց – 19 երեխա, – 10 տղա, 9 աղջիկ
Արթիկի մոր և մանկան առողջության կենտրոն – 8 երեխա, – 5 աղջիկ, 3 տղա
Ընդամենը` 59 երեխա, 34 աղջիկ, 25 տղա
Շնորհավորում ենք մեր բալիկներին և նրանց ծնողներին, ցանկանում առողջություն և երջանկություն, Ամանոր հինգ օրերին գրանցված արտակարգ պատահարներ.
Մարզային փրկարար ծառայությունում գրանցվել է 8 դեպք, 1 շնոլի գազի հետևանքով թունավորում, վիճակը բավարար է. Դուրս է գրվել հիվանդանոցից, 1 ճանապարհատրանսպորտային դեպք, և 6 արգելափակման դեպք, մարզի տարբեր հատվածներում արգելափակումից դուրս է բերվել 28 ավտոմեքենա, 75 ուղևոր: Մարզի շատ ճանապարհներ կապված բքի հետ, մնում եմ դժվար անցանելի, չնայած իրականացվող մաքրման աշխատանքներին:
Գյումրու Բժշկական կենտրոն, առարին հինգ օրերին ընդունվել են 57 հիվանդ, 20-ը սիրտ անոթային, 10-ը վիրաբուժական, 6-ը վերակենդանացման, 13-ը թերապևտիկ և 4-ը վնասքաբանության բաժանմունքներ:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հիվանդ են տեղափոխվել երեք հիանդ, երկուսը սուր ռեսպիրատոր վիրուսային, մեկը սուր աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ.
Անցած հինգ օրերին, այնքան էլ ծանրաբեռնված չի աշխատել Գյումրու շտապ բուժ օգնության կայանը. Գրանցվել է 112 հիպերտոնիկ կրիզի, սիրտ-անթոային 18, ջերմության 39, անգինայի 14, տրավմաների 22, բրոնխիալ ասթմայի 11, իսնուլտի 2, ինֆարկտի 5, շաքարային դիաբետի 3, թոքի քաղցկեղի 2 և մահվան 3 կանչ/առաջին հինգ օրերին գրանցվել է մահվան 28 դեպք/, ընդամենը` 231 կանչ հինգ օրում: Հուսանք և ցանկանանք, որ մեր շտապ բուժ օգնության կայաններն ամբողջ տարին աշխատեն նման ծանրաբեռնվածությամբ:
Անցած հինգ օրերին համեմատաբար հանգիստ է եղել նաև ոստիկանությունում, գրանցվել է 25 դեպք, որից ճանապարհատրանսպորտային – 4, մարմնական վնասվածք հասցնելու – 6, դժբախտ պատահար – 4, թունավորման 2, հանկարծամահ – 3, ինքնավնասման – 2 և ծեծի 1 դեպք, հետախուզման մեջ են գտնվում երեք հոգի:
Հուսադրող և լավ տվյալներով սկսելով 2016 թվականը բոլորին ցանկանում ենք առողջություն և նորանոր հաջողություններ:
Բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ»: