Լուսինե Թովմասյան նշանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեղեցկուհի, “Վիցե միսս Եվրոպա-2005” Լուսինե Թովմասյանն ապրիլի 13-ին անակնկալ կերպով նշանվել է: Լուսինեի ընտրյալը 36-ամյա Արթուր Հովհաննիսյանն է, ում հետ նա ծանոթացել է Ծաղկաձորում դահուկասահքի ժամանակ: esyes .am-ին տված հարցազրույցում Լուսինեն պատմել է. “Արթուրի հետ Ծաղկաձորում սարի վրա դահուկով սահելիս ենք հանդիպել: Ես էլ, ինքն էլ սիրում ենք դահուկով սահել. իհարկե, ինքն ավելի լավ է սահում: Ընտրյալս աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ ավարտել է Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետը”: 
Լուսինեն նաեւ հավելել է, որ սիրելիից ամուսնության առաջարկություն ստացել է հենց առաջին հանդիպման ժամանակ երեւանյան ռեստորաններից մեկում.”Ասեմ, որ այդ մասին ոչինչ չգիտեի: Ամեն բան շատ յուրահատուկ եւ ռոմանտիկ էր կազմակերպված: Այդ օրն անհնարին է մոռանալ, որովհետեւ ինձ համար չսպասված էր, իսկ իր կողմից ամեն բան հաշվարկված ու պատրաստված էր՝ թե՛ երաժշտությունը, թե՛ վայրը”:
Առաջարկությունից հետո՝ ապրիլի 13-ին, երեւանյան հայտնի ակումբներից մեկում զույգը ոչ ավանդական նշանադրություն է արել՝ մտերիմ մարդկանց նեղ շրջանակով: Այժմ Լուսինեն եւ իր ընտրյալն ԱՄՆ-ում են ու վայելում են իրենց հանգիստը: Հարսանիքը ծրագրում են ամռանը:
Ի դեպ, “Ժողովուրդ”-ի հավաստի տեղեկություններով՝ Արթուրը մինչեւ վերջերս ամուսնացած էր ազգությամբ հույն մեկ այլ գեղեցկուհու հետ:




Լրահոս