2016 թվականին կիրականանա՞ Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրու քաղաքապետ դառնալու երազանքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ավանդաբար ամանորյա տոները դիմավորում է ընտանիքի անդամների հետ՝ Գյումրիում, այս տարին ևս բացառություն չի եղել:

Ամփոփելով 2015 թվականը, նա նշեց, որ տարին քաղաքական առումով բավական հագեցած էր, տարբեր վայրիվերումներ և խնդիրներ եղան:

«Ես որպես պատգամավոր հնարավորություն ունեցա շատ կարևոր խնդիրների լուծումներ տալ»,-հավելեց նա:

Անդրադառնալով 2016-ի սպասումներին և մասնավորապես Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկության կատարմանը՝ Գրիգորյանն ընդգծեց. «Ով է սսել, որ դա իմ երազանքն է, կամ ես ամեն րոպե նստած սպասում եմ՝ երբ է 2016 թվականը գալու, որ իմ երազանքն իրականանա»:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս