
Այսօր` մայիսի 16-ին, “Եվրատեսիլ 2013” երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգն է, որի ժամանակ ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող “Դորիանս” խումբը: “Դորիանս”-ը ելույթ կունենա 11-րդը: Բացի Հայաստանից, այսօր ելույթ կունենան ևս 16 երկրի ներկայացուցիչներ` Լատվիայից, Իսլանդիայից, Հունաստանից, Իսրայելից, Հունգարիայից, Նորվեգիայից, Ալբանիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Սան Մարինոյից, Մակեդոնիայից, Ադրբեջանից, Ֆինլանդիայից, Մալթայից, Բուլղարիայից: